Ով վարակվեց վարակվեց, ով մահացավ մահացավ
517 նոր դեպք, իսկ գուցե ինչ֊որ քայլեր ձեռնարկելու ժամանա՞կն է, թե՞ լավա, սենց շարունակում ենք։ Ասենք Իտալիան Շվեցարիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Պորտուգալիա ու մի շարք ուրիշ պետություններ ում բնակչությունը մի քանի անգամ մերինից շատ ա 200֊300 դեպք են արձանագրել երեկ։
Լավ ի՞նչ ենք մտածում։ Կամ էլ եկեք անկեղծ հայտարարենք՝ հայրենակիցներ ընտրել ենք հետևյալ ռազմավարությունը՝ ով վարակվեց վարակվեց, ով մահացավ մահացավ։
Մեդիա պաշտպան Էդգար Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից