Հայտարարեք խիստ կարանտին․ Ապահովեք մարդկանց փողով և սնունդով
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ, ես անկեղծ չեմ հասկանում: Օրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Ասենք պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք:
1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով:
2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը:
3. Բանկերին ու հարկայինին ասեք խելոք մնան 2-3 ամիս: Ես որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնվեն:
4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ:
5. ՓԱԿԵՔ ԵՐԿԻՐԸ 15 ՕՐՈՎ:
ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ:
ՀԱՅՏԱՐԱՐԵՔ ԽԻՍՏ ԿԱՐԱՆՏԻՆ:
ՓՐԿԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ»: