02 / Հունիս / 2020 : 19-41

 

Դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները. Ճաղարյան

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում:

ՔԱկ-ի անամոթ երեսից, նրան անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները:

2 ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, Մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին:

Բայց նրանց հնարավորություն է տրվել` անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները:

ՔԱԿ-ը պնդում էր, որ իրենք «ջնջել են» 42 դիտողություններից 18-ը: (Ո՞նց)...

Ես զեկուցագրով առաջարկել եմ վարչապետին, այս որոշումը հետաձգելու, և այդ ընթացքում նախապատրասվելու համար դիմել ԵՄ և բացառություն խնդրելով տեղափոխել այս հարցը տեխնիկական դաշտից քաղաքական հարթություն:

Փոխվարչապետ Ավինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պրոբլեմ չկա, «ի՞նչ ենք ունեցել, որ հիմա էլ զրկվելով կորցնենք...»

Գործողությունների ծրագիրը, կատարողներին, հերթականությունը, դեռ անցյալ տարի մշակելով մի խումբ երիտասարդ և նվիրյալ ավիատորների հետ, ներկայացրել եմ ՔԱԿ, ՏԿԵ նախարարություն, վարչապետին:

Ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ:

Չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել:

Էս գործը զրոյից կազմակերպելու համար 3-ից 4 ամիս է պահանջում:

Կատարվածի պատասխանատուները երկար չեն սպասի պատասխանատվության:

Թե բա` հեղափոխական փոփոխություններ»։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյան
Դիտվել է 21716անգամ
Վերջին լուրեր