03 / Հունիս / 2020 : 10-55

Հայտնի է ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ մահացածների թիվը

ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային ցույցերի և անկարգությունների ընթացքում առնվազն 11 մարդ է մահացել։ Հիշեցնենք, որ ցույցերի պատճառ է հանդիսացել օրեր առաջ Մինեապոլսում ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը։  Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով KTLA-5 հեռուստաալիքին:


Անկարգություններին զոհ են գնացել   Չիկագոյի, Դեթրոյթի, Օմահայի, Դեվենպորտի, Օքլենդի և Լուիսվիլի բնակիչներ: Նշվում է, որ Օմահայում սպանվել է 22-ամյա աֆրոամերիկացի: Միևնույն ժամանակ, ողջ երկրում վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, թիվը չի հստակեցվում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Օքլենդում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից: Նա և իր գործընկերը ստացել են հրազենային վնասվածքներ, վերջինիս կյանքը հաջողվել է փրկել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ոստիկանության անօրինական գործողությունների: Որոշ դեպքերում բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով, կողոպուտներով և ծեծկռտուքներով:

 

 

Դիտվել է 23745անգամ
Վերջին լուրեր