Ինքնամեկուսանալու փոխարեն` ինքնակրթվելու գնացի․ հետազոտեցի մարդկությանը վնասած նախորդ երկու կորոնաները
Գոհար Սրապիոնյանը գրում է․
«Այս հոդվածը գրել եմ մարտի վերջ-ապրիլի սկիզբ. անկեղծ ասած` ժամկետը կոնկրետ չեմ հիշում. սկզբում սկսեցի գրել հենց այնպես` որպես լրագրող արածս հետաքննությունը թղթին հանձնելու համար . ոչ մի վայրկյան հրապարակելու նպատակ չեմ ունեցել. ֆբ ընկերներս վկա` ով ուզում էր խաղաղվել` այն էլ կորոնախուճապի ամենապիկին, երբ ինֆոն շաաատ սուղ էր, հակասական... հիմիկվա նման չէր, պարզապես նրանց մեյլ էի անում... այսօր որոշեցի հրապարակել. առանց երկար-բարակ մտածելու. սա 3 ամսվա համառ աշխատանքի արդյունք է. երկար է, եթե կուզեք` կարդացեք:
եվ այսպես, 19-ի դեկտեմբերից, երբ միջազգային լրատվությունը լրաբերի եթերին հարմարեցնելու պահին տեսա լուրը, թե Չինաստանը հայտարարեց, որ վերջին շաբաթներին իր ազգաբնակչությանը «բռնած» շնչառական հիվանդությունը վարակիչ է, բայց և` նոր ու անծանոթ մարդկությանը, որոշեցի մարդավարի ծանոթանալ հետը. առանց վախենալու կոնտակտից` բարևելու համար մեկնեցի ձեռքս և սկսեցի կորոնահետազոտությունս. երեք ամիս հետո հավաքագրել եմ հսկայական բազա, որի հիման վրա ինձ իրավունք եմ վերապահում եզրահանգման գալ.
Մարտի 11, 2020. Առողջապահության համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց Պանդեմիա. այսինքն` կարճ եթե ասեմ, դա այն է, երբ վիրուսը տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններով մեկ. ավելի «տնական» լեզվով ասած համաճարակի (էպիդեմիա) հաջորդ լեվըլն է. փորփրեցի ԱՀԿ կանոնադրությունը. որ հասկանամ` ո՞ր դեպքում է, ի՞նչ պայմաններ են պետք, որ հայտարարվի համաճարակ (էպիդեմիա) կամ համավարակ (պանդեմիա). առաջին զարմանքս.
պարզեցի`2009-ին ԱՀԿ-ն փոխել է պանդեմիայի պաշտոնական սահմանումը. մինչև այդ պանդեմիա համարվելու համար անհրաժեշտ էր Նոր վիրուս, որը շատ արագ կտարածվեր ամենուր, որի նկատմամբ մարդիկ դիմադրողականություն չունեն և որից հիվանդացության և մահացության մեծ քանակ կարձանագրվեր.
2009-ին հանվել էին վերջին երկու կետերը/պայմանները. այսինքն` ստացվում է` նույնիսկ եթե վիրուսը իսկապես բաձր հիվանդացության ու մահացության ցուցանիշ չունի, ԱՀԿ-ն միևնույն է, իրավունք/իրավասություն ունի պանդեմիա հայտարարելու և սարսափ տարածելու երկրագնդով մեկ. այս ընթացքում աչքովս ընկավ լուրը, որ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյա է վարակների գծով հեռացվել աշխատանքից, ու մեջիս լրագրողը տրվեց աշխատանքի:
Եվ այսպես, որպեսզի մի վիրուս թագադրվի «համաճարակ», նույն ԱՀԿ սահմանումով, պետք է, որ այն վարակի երկրի բնակչության առնվազն 5%-ը. կորոնավիրուսի դեպքում ՈՐևԷ երկրի բնակչության 5 %-ը ցայսօր վարակված չէ:
Սկսեցի կարդալ անկախ բժիշկների, համաճարակաբանների հոդվածներ, միացա կենսաբանների կոնֆերանսների, ֆորումների: Հարցեր, հարցեր ու էլի հարցեր, որ գլխիցս դուրս եկածը ուղղում էի այս մարդկանց: Դավադրության տեսություններից զզվում եմ, բայց ստիպված էի դրանց էլ անդրադառնալ:
Պատվաստումներ, հանուն որոնց մեզ տնային կալանքի տակ դրեցին, չիպավորում... միավոր լուրին հենց այնպես հավատալուց լավ չեմ, ու սկսեցի` հերթով: Ու գնացի հետ` դեպի պատմությանը հայտնի համաճարակներ ու մինչև դարեր առաջ կիրառված բիոզենքեր: Ու` թքած, թե հոդվածս այնքան երկար կստացվի, որ կարդացողների կեսը կեսից swipe կանի հաջորդ օգտատիրոջ սթորիի կամ ֆոտոյի օգտին:
Եվ այսպես` գնացինք:
Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեզուս-ԱՀԿ ՆԱխագահ, եթովպացի միկրոկենսաբան` միջազգայնորեն ճանաչված որպես մալարիայի հետազոտող. ԱՀԿ բոսն է 2017-ից. Հիպոկրատի երդում տված բժիշկ, որը շատ ավելի հեղինակավոր ու հարիզմատիկ է, քան` նախորդը`Մարգարեթ Չանը: Գեբրեն (այսպես են նրան ասում համակուրսեցիները,) ավարտել է Լոնդոնի համալսարանը «վարակիչ հիվանդությունների իմունոլոգիան» մասնագիտացմամբ:
Տիֆ, ժանտախտ, «իսպանկա», խոլերա, մալարիա... արդյո՞ք պարոն Գեբրեյեզուսը սրանք կորոնայից ավելի քիչ մահացու կամ վտանգավոր է համարում. եթե այս վարակների բռնկումներից որևէ մեկի ժամանակ որևէ մի դարաշրջանում նման միջոցներ, որոնք կիրառվեցին կորոնայի պատվին, չեն եղել: Ամեն վարակված երկրորդն Էլ մահացել է: Կամ հաշմվել:
Միջազգային որևէ նորմով այս բոլոր վարակների տարածման դեպքում չկարողացա գտնել գեթ մեկ կանոնադրություն, երբ նախատեսված է սրանց բռնկման դեպքում առողջ մարդկանց տնային կալանքի ուղարկել: Լրագրողի ու փնթի ու ձեռքերը երբեք լվանալ չսիրող չար երկու տղայի մայրիկի հետաքրքրասիրությունս ստիպեցին կրթվել: Ինքնամեկուսանալու փոխարեն` ինքնակրթվելու գնացի: Եվ` հետազոտեցի մարդկությանը հայտնի մարդկությանը վնասած նախորդ երկու կորոնաները` SARS -ը (ծանր սուր շնչառական սինդրոմ) ու MERS-ը (մերձավորարևելյան շնչառական սինդրոմ). սրանք 2002 -ին ու 2013-ին ծագած վարակներ են, որոնց վարակվածության ու մահացության աստիճանի մասին կարծիքները տարբեր են, բայց ամենատարածված ու «ամենապաշտոնականների» համաձայն առաջինից մահացության տոկոսը ամենաքիչը 11%էր, երկրորդինը`30%:
«Մեր» հարազատ կորոնավիրուսի մահացածության ցուցանիշը` ամենաշատ մահացություն ունեցող երկրներում` Իտալիայում և Նահանգներում` 5% է, ամենացածրում` Գերմանիայում` 0,6: Սրանց ժամանակ գլոբալ այս խեղկատակությունը տեղի չունեցավ. աշխարհով մեկ մարդկանց սեփական կամքով ու դրան հակառակ բանտային պայմաններ չառաջադրեցին, աշխարհով մեկ մարդու տարրական իրավունքներ չոտնահարվեցին: Հասկացա, որ Հիպոկրատի երդում տված հարգարժան դոկտոր Գեբրեն առնվազն աջակցեց առողջ, անմեղ , ազատ մարդու նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու գործին` համաճարակաբանությա նորմերի համաձայն վարակի դեմ պայքարելու փոխարեն:
Չինացի ու իտալացի գիտնականների հետազոտություններումհստակ կերպով նշվում է` կորոնավիրուսը(ԿՈՎԻԴ-19-ը) 89-95 տոկոս դեպքերում անցնում է աննկատ, (ասիմպտոմ) կամ թեթև ձևով: Բարդություններ ունենում են 67-ից բարձր տարիքով ու անպայման լուրջ հիվանդություններ վաստակած մարդիկ: Այսինքն` ստացվում է` այս կորոնան` նորը, նման չէ ոչ նախնիներին( MERS, SARS), ոչ տիֆին, ոչ ժանտախտին, ոչ իսպանկային, ոչ կաՐմրուկին, ոչ սիբիրյան խոցին: մահացությունը մեծ չէ, սկսեցի կասկածել, որ թվերն աշխարհով մեկ ուռճացվում են:
Ուսումնասիրություն/հետաքննությանս ընթացքում իմացա, որ զարմուհիս ընտանիքով վարակվել է, թեսթը հաստատվել է, իրենք... առողջ են. ամեն օր զանգում էի լուրի ետևից, ամեն օր ասում էր` այսքան հեշտ որևէ գրիպ, որևէ անգամ չենք տարել. ընտանյոք հանդերձ. այն դեպքում, երբ անդամներից մեկը կոնկրետ ռիսկի խումբ է: Ընկերներիցս մեկը Իտալիայում վարակվեց, ամեն առավոտ վազք, սով... Անգամ ջերմաչափ պետք չեկավ: Ուսումնասիրել սկսեցի գրիպի վիճակագրությունը աշխարհով մեկ: Հայաստանյան տվյալներ չհաջողվեց ձեռք բերել հավաստի աղբյուրներից, որոշեցի հեռու չգնալ` Ռուսաստան, Վրաստան... միջինացված հաշվեցի` այս երկրներում 100. 000 հոգուց 2.5-5000 հոգի ամեն տարի գրանցվում է որպես սեզոնային այդ տարվա շտամի գրիպով վարակյալ:
2016-ին Ռուսաստանում միջինը 1000 մարդ է մահացել գրիպից` չունենալով «ուղեկցող» հիվանդություն:խուճա՞պ այդ ժամանակ. չեմ հիշում. հենց այդ տարի մենք էլ ընտանիքով AH1N1 շտամով(«խոզի գրիպ») հիվանդացանք. ու այդ ժամանակ հասկացա, որ լաբորատոր պայմաներում ստեղծված գրիպը լավ բան չէ: Բայց նաև հասկացա` անհատական իմունիտետը կապ ունի. այսինքն` նույնիսկ եթե գենոմը լաբորատոր պայմաններում է` արհեստականորեն, ստեղծված , միևնույն է, իմուն համակարգերը դրա առջև հավասար չեն:
Հայաստանում, աշխարի որևէ այլ երկրում ( համենայնդեպս պաշտոնական տվյալով) չեղավ մեկ զոհ, որը մահանար պարզապես կորոնավիրուսից. առանց «ուղեկցող» հիվանդության: Կասկած հարուցեց նաև փաստը, որ պաշտոնական ցանկություն առաջացավ կորոնավիրուսով հիվանդներին առանց հերձելու հուղարկավորել. հատկապես ինչու՞, եթե թոքախտից, դեղնախտից,ՁԻԱՀ-ից, ռիսկային ու վարակիչ այլ հիվանդություններից մահացածներին հերձելը նորմ է:
Ու այն դեպքում, եթե վիրուսը բակտերիայի նման կենդանի օրգանիզմ չէ( այն մոլեկուլյար սխիտակուց է, որը «տուփավորման» էֆեկտի շնորհիվ է մարդու օրգանիզմում կարողանում բազմանալ) և բնականաբար էլ` մահացող իր տիրոջ հետ ուզի-չուզի մահանում է:
Այսինքն` հերձելու պահին հերձվողն այլևս չի կարող վարակիչ լինել: ու մարտի սկզբին հասկացա` հարկավոր է ավելի շատ վախենալ տնային կալանքի հեռանկարից, քան` բուն վիրուսից:
Ֆբ-ով ահազանգում էի, որ հնարավոր է/էր Հայստանում կանխել վիրուսի մուտքն էլ, տարածումն էլ, ըստ դրա` նաև ինքնաբանտարկումը, բայց` տարակուսած էի` ինչու ռիսկի գոտի երկրներից ժամանող առաջին ինքնաթիռն, օրինակ, ամբողջությամբ չկարանտինացրին. կասկածեցի` միգուցե պետք է, որ մենք էլ գլոբալ թրենդից ետ չմնանք ու տնային կալանքի ուղարկվենք. ինչևէ. զարմուհուս ընտանիքը վաղուց լավացել էր, (ի դեպ, այստեղ բոլոր սերունդների ներկայացուցիչներ են), բայց ես դեռ անհանգիստ էի. եղավ այն, ինչ կանխատեսեցի. Հայաստանը կարանտին մտավ: Ես էլ` ինքնակրթությանս երկրորդ փուլ:
Ուրեմն այսպես. ինչու՞ են աշխարհով մեկ բոլոր զոհերին կորոնավորում. ինչու է ամերիկյան ամենահեղինակավոր հետուստաընկերթյուններից մեկը լայվով ցույց տալիս Նյու -Յորքի հիվանդանոցը, որտեղ հերթեր են. դիակներ...աժիոտաժ, և այդ նույն պահին նյու-յորքցի մի օգտատեր լայվ մտնում նույն այդ հիվանդանոցի մոտից ու ցույց տալիս, որ այնտեղ խաղաղություն է, ոչ մի հերթ չկա, ներսում էլ` կիսադատարկ. սովորականի պես:
Ինչպե՞ս է Իտալական մի հիվանդանոցի սարսափազդու կադրեր, որտեղ մահ է, սարսափած բժիշկներ... դիակներ... մի քանի շաբաթից CNN-ը ցուցադրում որպես ամերիկյան հիվանդանոցի կադրեր:
Ինչու՞ է զարմուհիս, որի «ռիսկի խումբ» հորը պառկեցրել են` վախեցնելով թե ամեն րոպե կարող է սրվել, մինչդեռ հայրն այդպես էլ ասիմպտոմ էլ մնաց, հորը տեսության գնալիս վիդեո չաթը միասնում ու եվրոպայի այդ մեծ քաղաքի ինֆեկցիոն պետական հիվանդանոցը դատարկ է` այն դեպքում, երբ այդ երկիրը ամեն օր գուժում է, որ տեղ չունի և հարևան երկիր է ուղարկում իր հւվանդներին:
Տղաներս շարունակում են ներս ու դուրս անել() ու էլի ձեռքերը չլվացած նստել ուտելու. հանդուրժում էի, չնայած ազգը, ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ, արդեն ձեռնոցով է:
Եվ այսպես, 1968-70 թվերին տևած հոնգկոնգյան գրիպը (H3N2 շտամ)մեկ միլիոն մարդու սպանեց աշխարհով մեկ` ուղիղ կեսը` հենց հոնգկոնգցիներ` բնակչութան 16%-ը.ոչ մի գլոբալ կարանտին: Ոչ մի:
Ասիական գրիպ. 1956-58 ին աշխարհով մեկ երկու մլն մարդ զոհվեց. առանց «ուղեկցող» որևէ բանի: Նրանց այն աշխարհ ուղեկցեց հենց պարզապես ընդամենը մի փոքրիկ շտամ: Եվ կրկին` որևէ մեկի մտքով չանցավ առողջ, ազատ մարդկանց ուղեկցել սեփական տները փակվելու ու իմ ու երկու փնթիներիս նման առանց դիմակավորներին պիտակավորել «ազգի դավաճան»:
Երկու մլն զոհ` եվ` ոչ մի վարժանք առանց տեղակայման թերթիկի անցնողին քոթակելու թեմայով: ՁԻԱՀ-ի հայտնաբերելուց ի վեր ամեն տարի մոտ 1 միլիոն մարդ է մահանում:
Աշխարհում, Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալով, 35 մլն վարակակիր կա: Բայց` Ոչ միայն առողջներին չեն բանտարկում, այլ նաև` հենց նրանց` ՁԻԱՀ-ով հիվանդներին ազատ տեղաշարժվելու, մարդու կյանքով ապրելու իրավունքից չեն զրկում. այն դեպքում, երբ ինձ նման անդիմակավոր ու անձեռնոցավորի նման`ՁԻԱՀ-ակիրն էլ,նույն հավանականությամբ, կարող է մատից եկած արյունը խանութի զամբյուղին «թողնել», ու իմ նման անձեռնոցավորն էլ գալ ու իր մատի բաց վերքով ասենք, դիպչել բռնակի հենց այդ մմ-ին ու ... վարակվել...Իսպանկա-հետառաջինաշխարհամարտյան դարաշրջան:
Մեկ ու կես տարի շարունակ իսպանական գրիպով վարակվում էր 500 մլն մարդ, երկու օրում կապտում-սևանում մեռնում էին, բայց գլոբուսով մեկ կյանքը մեռցնել` որևէ մեկի մտքով այդպես էլ չանցավ:
2009. մեր օրեր. բացեք Վիքիպեդիան. բացեք, բացեք... ո՞վ է իմացել, որ ԱՀԿ նախագահը նույն սկզբունքներով , ՆՈՒՅՆ` ինչ այս անգամ, ՊԱՆՍԵՄԻԱ էր հայտարարել. այո, այո, 2009-ին էլ է մեր այս ՆՈՒՅՆ պանդեմիայից եղել. ո՞վ է իմացել. ինչու՞ մի ամբողջ երկրագնդի դիմակ չեն հագցրել: Ուր է այս մեդիա-պրոդուկտը: Ուր էր հիստերիան:
Այդ դեպքում` ինչու հիմա. ի՞նչ արտոնությամբ ու ովքեր են թագադրել ԿՈՎԻԴ-19-ին մեզ բանտարկելու իրավասությամբ. ԱՀԿ կարևոր բոլոր պաշտոններին քաղաքական գործիչներ են, այնինչ` պետք է բժիշկներ լինեին տրամաբանության բոլոր նորմերով:
Իսկ միգուցե նրանց շարժառիթը մարդու առողջությունը չէ՞...միգուցե հենց դրա՞ համար ՁԻԱՀ-ով հիվանդներին չեն փակում տներում. ՁԻԱՀ -ի դեմ պատվաստանյութ չկա, որովհետև ՁԻԱՀ-ով հիվանդն արդեն իսկ ԹԱՆԿ բուժում է ստանում, ՁԻԱՀ-ից` ԱՀԿ -ն արդեն իսկ իր օգուտներն ունի. աշխարհում, նույն ԱՀԿ տվյալով, ամենաշատը մարդիկ մահանում են սրտի հիվանդություններից (տարին` 1 մլն 300.000 մարդ), հետո` քաղցկեղից(մոտ կես մլն), բայց չգիտեսինչու` ԱՀԿ-ն այսքան մեծ աժիոտաժ բարձրացնում է գրիպների դեպքում միայն և ոչ թե ` ամենամահացուների. որովհետև սրտի հիվանդությունների կամ քաղցկեղի դեմ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ չկա:
Մոտ քառորդ դար է` ՄԻՊ կազմակերպությունները աշխարհով մեկ մեղադրում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿն կոնկրետ երկրներում պատվաստանյութերի միջոցով մարդկանց ստերջացնելու, անպտղություն առաջացնելու մեջ: 2004-ին Նիգերիան բոյկոտեց պատվաստանյութերը` կասկածելով ԱՀԿ-ին դրանցով անպտղություն սերմանելու մեջ. Նիգերացի հայտնի բժիշկ Հարուն Քայինն ապացուցեց, որ դրանք, իսկապես, կանացի էստրադիոլ հորմոն են պարունակում, և դա կարող է սադրել անպտղություն:
1993-ին Ավստրիայի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական բաժինը մեծ , սկանդալային հետազոտություն արեց և ապացուցեց ԱՀԿ մասնակցությունը ծնելիությունը վերահսկող տարրերով պատվաստանյութ ստեղծելու գործում:
Տպավորություն ստացա, որ ԱՀԿ-ն, փոխանակ զբաղվելու կորոնավիրուսի բուժումը գտնելու գործով, ամեն ինչ անում է` դրա պատվաստանյութով մեծ գումար աշխատելու համար:
Դա է վկայում միջազգային մեդիայի` կորոնավիրուսը լուսաբանելու` առնվազն ոճը: 2015-ին NATURE ամսագրում հոդված տպագրվեց, որ ամերիկյան Ֆորթե Դեթրիքի լաբորատորիայում հաջողությամբ է պսակվել չինական չղջիկների կորոնավիրուսը մոդիֆիկացնելու փորձը, և այն արդեն առանց միջնորդ կենդանու կարող է փոխանցվել մարդուն:
Իրենք` փորձի հեղինակները, հայտնեցին, որ նման փորձերը կարող են շատ վտանգավոր ավարտ ունենալ: Ամերիկացի գիտնականները ստեղծեցին չղջիկի կորոնավիրուսի կլոն-մուտանտը` SHC014-ը: Այն շրջապատող սպիտակուցը ներմուծեցին ՍԱՐՍ կորոնավիրուսի մեջ, որն ապրում էր փորձարկվող մկների թոքերում: Այդպես միայն կարող էին հասնել վիրուսի` մարդուն փոխանցվող տարբերակին:
Գիտնականները շարունակեցին աշխատանքները այս վիրուսի վրա նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մորատորիում դրեց գրիպի, ՍԱՐՍ-Ի, ՄԵՐՍԻ վիրուսների ուսումնասիրության ֆինանսավորման վրա: Բայց ա‘յս վիրուսի աշխատանքները բացառություն հայտարարվեցին, որովհետև արդեն մոտենում էին ավարտին:
Մեկ միլիարդից ավել դոլար. հենց այսքան տվեց ԲԻԼ Գեյթսի ֆոնդը 2000-2009 թվերին ԱՀԿ-ին հայտնի չէ` կոնկրետ ինչ գործառույթների համար. այն դեպքում, երբ ԱՀԿ-ն ֆինանսավորող ամենամեծ պետությունը` ԱՄՆ-ն, ուղիղ դրա կեսն էր տվել. ԱՀԿ-ն ֆինանսավորողների ցուցակում մեծ դժվարությամբ գտա նաև «Պատվաստումների ու իմունիզացիայի գլոբալ ալյանս» կազմակերպությունը,(ՊԻԳԿ` նույն ինքը` GAVI). եթե հավելում ենք նաև, որ Բիլ Գեյթսի դուստրը բարձրակարգ կենսաբան է որոշել դառնալ, իսկ, առհասարակ, Ռոկֆելլերների սերունդներն էլ կենսաբանական հակումների վրա են կարիերան անում, տպավորություն է ստացվում, որ ԱՀԿ-ն «պահում» են պատվաստանյութերի մեծ արտադրողներն ու այսպես կոչված «ոսկե միլիարդի» տեսության ջատագով-հարուստները, որոնցից մեկն էլ Դավիդ Ռոկֆելլերն է: նաև` Ռոդշիլդները: Նաև` բրիտանական արքունիքը:
Չիպերի մասին դավադրության տեսությունը` մի կողմ, ( մեզ վերահսկել արդեն իսկ կարողանում են մեր իսկ ընտրած սմարթֆոններով) , բայց պատվաստումներով ու տարբեր վիրուսներով երկրագնդի ավելորդ ուտողներին կարող են քչացնել:
Բացի այդ` աշխարհը չիպերով չէ, բայց միասնական համաշխարհային կառավարման կարգով ու ոստիկանական գլոբալ ռեժիմով վերահսկել` ավելի հեշտ է. մի տեսակ չե՞ք նմանեցնում այն, ինչ այսօր աշխարհում կատարվում է( ամենուր տեղաշարժման նույն թերթիկները, տանից դուրս գալու միևնույն պայմանները, նույն, նույն, նույն կարգերը` անկախ երկրից- ազգությունից).... կասկած անգամ չունեմ, որ շատ շուտով մի ամբոցջ երկրագնդի ստիպողաբար «դիմակային ռեժիմի» են նստեցնելու. պարտադրոլու են կրել դիմակներ` ամենուր` անիմաստ. որովհետև դիմակը հնազանսության խորհրդանիշն է:
Միթե՞ սա նոր աշխարհակարգին անցնելու գլխավոր փորձն է:Աշխարհը պարուրված է կորոնավիրուսով, որը շատ նման է այն նույնին, որի գենոմը այդ տխրահռչակ լաբում դուրս հանեցին չղջիկի թոքից:
Բրիտանական կառավարությունը,գիտնականներ սկսել են կասկածել, որ Ուհանում բռնկումը միանգամայն կարող էր վիրուսաբանության տխրահռչակ այդ ինտիտուտում եղած վիրուսի արտահոսքից լինել.այն գտնվում է ուհանյան` կենդանիների տխրահռչակ շուկայից մի քանի կմ հեռավորությամբ:
Այնպես որ ճգնաժամը, անկախ վիրուսի վտանգավորության աստիճանից, ֆաբրիկացված է, և դա միանշանակ է: Եվ` այն, ինչ պետք է անի այս պահին ԱՀԿ-ն` Դադարեցնելն է խուճապն ու տնային կալանքն ու զբաղվելն է վիրուսի դեմ իրական պայքարով. իսկ ինչ է դա նշանակում. միջազգային բոլոր նորմերի համաձայն կարանտինը պետք է տարածվի ՄԻԱՅՆ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ. օդանավակայանի, նավահանգստի, երկաթուղու, ավտոկայանի տարածքում, դպրոցներում, տրանսպորտում, մեկուսացում միայն վարակվածների ու կոնտակտավորների համար ու կոնկրետ ժամանակով:
Տրամադրել ԻՐԱԿԱն տեղեկատվություն հենց կորոնավիրուսից մահացության մասին, դադարեցնել ապատեղեկատվությունը. և` ամենակարևորը` պատվաստանյութի փոխարեն գտնել ԴԵՂԱՄԻՋՈՑ. որովհետև կորոնավիրուսը մուտացվող վիրուս է, այն նույնիսկ մեկ մարդուց մյուսին փոխանցվելուց հետո արդեն կարող է մուտացվել, իսկ դա նշանակում է, որ ո‘չ թեսթավորումը կարող է վերջնական պատասխանել` կա վարակ այդ մարդու մոտ թե ոչ, և ոչ էլ` առավել ևս պատվաստանյութը կարող է օգնել, որ մարդը չվարակվի. որովհետև մինչ մարդը կպատվաստվի, վիրուսը, շատ հնարավոր է, որի գենոմից ստացել են պատվաստանյութը, արդեն մուտացված լինի:
Չեղարկել ԱՌՈՂՋ մարդկանց կարանտինը. տնային կալանքը սահմանադրորեն այլ դեպքերում է կիրառվում:
Իսպանիայի գլխավոր նախկին համաճարակաբանը տվյալներ բերեց, ըստ որոնց անցյալ տարվա ու այս տարվա մարտ ամսին երկրում տարբեր հիվանդություններից մահացության ցուցանիշը նույնն է. դա կամ. նշանակում է, որ սրտի, քաղցկեղային հիվանդություններն են վերացել, կամ` կորոնան չի սպանում. կամ էլ` ավելի զգույշ է սպանելիս, քան` մեզ պատմում են:
Ուհանի բնակիչները այս պատմության ամենասկզբում, երբ առաջինն էին բանտարկվել սեփական տներում, պատշգամբներից աղաղակում էին` հիվանդույթուն չկա, այս ամենը ֆաբրիկացիա է, սա անում են Հոնգկոնգի աննախադեպ ցույցերին վերջ դնելու և Հոնգ Կոնգը Չինաստանի կազմում պահելու համար:
Այո, Հոնգկոնգի ցույցերը իսկապես վախենալու էին. երկրագնդի պատմության մեջ երբևէ 2 մլն մարդ ցույցի դուրս չէր եկել, Հոնգ -Կոնգն էլ մոտավորապես նույն նշանակությունն ունի Չինաստանի համար, ինչ, ասենք` Արցախը` Հայաստանի` տնտեսական իմաստով. Հոնգ -ԿՈՆԳԸ Չինաստանի տնտեսական Ստալինգրադն է:
Ֆրանսիան էլ հենց ամենասկզբից պատերազմ հայտարարեց Կորոնային. Մակրոնը դեղինժիլետավորների հարցն ուներ լուծելու. Ֆրանսիայում կես տարի աննախադեպ ցույցերը չէին դադարում. դա 5-րդ հանրապետության մղձավանջն էր: Ինչպես և` նույնպիսի մղձավանջ էին նավթի` դեռ մինչև կորոնան իջնող գները նավթարդյունաբերող հսկաների համար. չեմ ուզում մանրամասնել այն բոլոր երկրներում իրավիճակները, երբ կորոնան «պետք» էր կենսական հարցեր լուծելու համար` ընդհուպ մինչև Հայաստան. եվ` ընդամենը մեկ-երկու օր առաջ այն բանից, երբ Դոնալդ Թրամփը մեղմացրեց սարսափած տոնը կորոնայի մասին, ՕՊԵԿ-պլյուսի անդամ -երկրները ստորագրում են պայմանագիր, որով հանաձայնեցին կրճատել նավթի արդյունաբերությունը օրը մինչև 9.7 մլն բարել համաշխարհային գները պահպանելու համար:
Ըստ այս պայմանագրի արտահանող երկրները կկրճատեն նավթի արդյունաբերությունը 2018-ի հոկտեմբերի մակարդակով. մայիսին`23%ով, 18%-ով մինչև այս տարվա վերջ և ևս 14%-ով մինչև 2022-ի մայիս: Այսպիսով OPEC+-ի հաշվարկով մայիսի 1-ից նավթարդյունաբերությունը համաշխարհային մակարդակով կկրճատվի օրական 19 մլն բարելով:
Նավթի արդյունահանումը երկու տասնամյակից ավելի նման ռեկորդային քանակով չէր կրճատվել: Իսկ այս պայմանագրի կնքումից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱՀԿ ֆինանսավորումն իսպառ`պատճառաբանելով, թե ԱՀԿ -ն դեզինֆորմացիա է տվել:
Պարզ չէ` մինչև այդ ահաբեկված Թրամփին ու Ամերիկյան մեդիային դիմակների կրման-չկրման մասին ԱՀԿ իրարամերժ լուրերը՞, կորոնայի` օդակաթիլային լինել-չլինելու մասին կրկին խիստ տարբերվող ինֆոն, որ տեսակի մակերեսին որքան ժամանակով մնալու կորոնայի` կրկին խիստ հակասական տեղեկատվությունը թե ուրիշ մի բան դուր չէր եկել, բայց որ` այս քայլով Դոնալդ Թրամփը բացեիմաց հայտարարեց` ես խաղից դուրս եմ, դա ակնհայտ է:
Եվ այն, որ Թրամփը պաս է, պասից հետո սկսվող հետկորոնալ աշխարհում մեծ հույս է տալիս, որ կարանտինի վերջին օրվան հաջորդող առավոտյան չենք արթնանալու անծանոթ աշխարհում, և կեղտոտ ձեռքերով իմ տղաներն ամեն ինչ մաքուր թղթից չեն սկսելու որպես նոր հետկորոնյան աշխարհի անծանոթ քաղաքացիներ, որոնք մեկն են մի ամբողջ երկրագունդ այն մարդկանցից, որոնց մի քանի ամիս համառորեն սովորեցնում էին լվացվելու նյարդային արվեստը, իր նմանից մի վիրուսաչափ հեռավորություն պահելու ռոբոտային մշակույթը, «դպրոցը ոչ թե մեր երկրորդ, այլ հենց` իսկական տունն է» կեղծ կատեգորալ գաղափարը, հենց երեկվա կեղտոտ ձեռքերով էլ արթնացած տղերքը չեն տրորելու աչքերը մի աշխարհում, որտեղ ամիսներ շարունակ ալկոգելով շուշաթղթում էին մեր ձեռքերի բնական բակտերազերծ իմունիտետը, ու իմունիտետ նվիրում առանց սոցիումի կոֆե խմելու ակտի համար ու որտեղ հեռավար ապրելու հեռակառավարման վահանակը գտնվում է մեկ-երկու դիրիժոր կառավարությունների` օֆշորալվացքատներում մաքրված ձեռքերում, որոնք Եվրոպայի ամենահին ազգերից մեկի ձեռքը տվեցին կաթսա-շերեփը` իրենց գլխին թափված կորոնապուրը պատշգամբներից դարի մեդիաարտադրանքը դարձնելու համար` համեմված ողբերգության դրամատիկ կծվությամբ»: