03 / Հունիս / 2020 : 14-59

Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոց» կտավն առցանց աճուրդում վաճառվել է 2,89 մլն դոլարով

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլիտանյան ծոցը» կտավը Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 2,295 մլն ֆունտ ստերլինգով (2,89 մլն դոլար): Այդ մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում, փոխանցում է  РиаНовости-ն:

Աշխատանքը գնահատվում էր 800 հազարից 1,2 մլն ֆունտ ստերլինգ, սակայն վաճառվել է մոտ երկու անգամ ավելի թանկ:

Աճուրդը տեղի է ունեցել մայիսի 26-ից մինչ հունիսի 2-ը և անցկացվել է առցանց։ 

Դիտվել է 5685անգամ
Վերջին լուրեր