Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 07-10

Նախագիծը չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչ են նախատեսում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթները:

Հաղորդագրությունում ասվում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․

Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների եւ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Այս նախագիծը Չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում։

Նախագծով առաջարկվող միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր ապանձնավորված տվյալները ենթակա են ոչնչացման։

Դիտվել է 4110անգամ
Վերջին լուրեր