Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 10-44

 

 Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով

Մինեապոլսում ոստիկանական գործողության հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով։ Նման արդյունքներ է ցույց տվել դիահերձումը, որը կատարվել է հարազատների պնդմամբ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Բժիշկների փոխանցմամբ՝ Ֆլոյդը վարակվել էր ապրիլին, սակայն համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ վիրուսի առկայության գործոնը կապ չի ունեցել տղամարդու մահվան հետ։

Ֆլոյդի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 9-ին, Հյուսթոնում։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկաների կողմից կոշտ ձերբակալության արդյունքում, ինչից հետո ԱՄՆ-ի խոշոր 75 քաղաքներում սկսվել են բողոքի ցույցեր։

Ոստիկանների հետ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ընդդեմ ցուցարարների:

 

 

 

 

 

Դիտվել է 63562անգամ
Վերջին լուրեր