Էս գաղջը, որ տարածում եք, կրակի վրա յուղ լցնելով, կեղծելով ու մանիպուլացնելով, ձեզ չի ներվելու
«Էսօր պիկ ունեցանք՝ 697 ...
Վերջին 2 շաբաթվա ընթացքում զերծ եմ մնացել քաղաքական և համավարակային թեմաներին անդրադառնալուց, բայց էլ լռել չի լինում։
1․ Առաջինը ուզում եմ անդրադառնալ իշխանությանը անհարկի մեղադրող ու դիվիդենտներ հավաքող ընդդիմություն կոչվածին։
Ուզում եմ ձեզ ասել, որ դուք անբարոյական եք, որովհետև խառնակ իրավիճակներում լուծել սեփական թայֆայի ու քաղաքական շահերի խնդիրը, ուղղակի նողկալի է։ Ձեր տարածած գաղջը ձեզ փառք չի բերելու, դուք անգամ խոհեմություն չունեք այսքանը գիտակցելու։
Շենքում հրդեհի պահին, շենքի պատասխանատու լիազորին հայհոյելը իսկական տականքություն է, եթե անգամ այդ լիազորի անգործության պատճառով է հրդեհը բռնկվել, որովհետև իսկական մտահոգը այդ ամենը կանի հրդեհը մարելուց հետո։ Բայց ձեզ համար այս հրդեհը իսկական շանս է այդ լիազորին քարկոծելու ու վատաբանելու, իսկ հրդեհից հետո դուք ձեր ачок-ներն եք հաշվելու, թքած ունենալով թե շենքի թե բնակիչների վրա։ Դուք ես-ական եք․․․
Ու էս գաղջը, որ տարածում եք, կրակի վրա յուղ լցնելով, կեղծելով ու մանիպուլացնելով, ձեզ չի ներվելու, լավ գիտեցեք, հասկացողը հասկանում է, հիշողը՝ հիշում, չեք մարսելու։
2․ Երկրորդը կուզեի խոսքս ուղղել իշխանությանը։
Հա՛, ստանդարտ իրավիճակներում կառավարել երկիրը պետ․ աշխատակազմի կուտակած փորձի վրա հենվելով, ահագին հեշտ է, բայց ահա տեսեք ինչ եղավ՝ ոչ դասական իրավիճակը թակեց մեր դուռը և այն պատերազմը չէր, որին պատրաստ ենք գրեթե բոլորս։ Եվ այստեղ տեղի ունեցավ այն, ինչը ձեզ համար ամենաանսպասելին էր, ինչպես ասում են ճակատամարտերի լեզվով, ճակատը ճեղքումներ ունեցավ։
Իսկ այդ ճեղքումը բնականաբար տեղի ունեցավ թույլ օղակներում, այնտեղ, ուր մասնագիտական ունակությունների և փորձի լուրջ պակաս կար, բայց ամենակարևորը երկրի նկատմամբ սիրո և հոգատարության պակաս կար։ Ձեզ երկու տարի է ասվում էր չէ՞, որ ձեր կադրերը լավը չեն, անփորձ են, կայացած չեն։
Բայց ձեր մոտեցումը խնդիրն եղավ խոցելի, դուք որոշեցիք, որ իշխանության եք գալիս քաղաքական թիմով և ամենից առաջ քաղաքական թիմին ամուր պահելն է կարևոր, որ առաջին ճակատում թուլացում չունենաք, բայց արի ու տես, որ չի կարելի թիմը գերադասել երկրից, հայրենիքից, որովհետև բնությունը չի սիրում, երբ ավելի ցածր մակարդակը գերադասում են ավելի բարձրից։ Երկիրը ցայտնուտի մեջ է, բայց երկրում կան ուղեղներ, գաղափարներ, ներուժ որոնք չեն օգտագործվում, սա համեմատելի է անկարողության ու գոռոզության հետ։ Ընդունեք որպես փաստ, մենք ձախողել ենք՝
-Կրթական համակարգը,
-Ոստիկանական համակարգը,
-Պարետատուն կոչվող համակարգը
-Ֆինանսատնտեսական համակագրը
-Եվ այո՛՝ առողջապահության համակարգը
Եվ վերջինս ձախողել ենք, ոչ թե նրա համար, որ հիվանդներին չենք հասցնում բուժել ու ընդունել, այլ ․․․
Դուք լավ գիտեք, թե ինչու։
Ու շարունակ իրավիճակը մեղմելու համար, բերել այն փաստը, որ աշխարհն է այս վիճակում, կրկին համոզիչ չէ, որովհետև աշխարհը կարող է գնալ հանգստանալու, կամ խմել քնելու, մեզ համար, մեր երկրի համար դա կյանք արժի, որովհետև մենք ունենք թշնամի, ով սպասում է մեր թուլանալուն։
Մտածեք, վերանայեք ձեր կառավարման մեթոդաբանությունը, որովհետև դուք սահուն կերպով հեղինակազրկվում եք, ինչը երկրի համար շատ վատ է ու ցնցումնաբեր։
3․ Ուզում եմ խոսքս ուղղել նաև ժողովրդին։
Այո՛, էս դժվարին պահին մենք բաժանվել ենք հազար ու մի ճամբարների, ես կասեի մեզ բաժանաել են այդ ճամբարների՝
-Մարդիկ, որոնք սարսափում են հիվանդությունից
-Մարդիկ, որոնք չեն վախենում հիվանդությունից
-Մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդությանը
-Մարդիկ, որոնք չեն հավատում կառավարությանը
-Մարդիկ, որոնք սննկացել են ու խենթանում են անճարությունից
-․․․․
Մենք հայտնվել ենք այս խուճապային իրավիճակի մեջ, ոչ թե նրա համար, որ 180 մահ ունենք, հավատացե՛ք, որ դրանից չի խուճապը, որովհետև բազմաթիվ նման դեպքերում, երբ մենք ունեցել ենք խոշոր քանակությամբ մահերի քանակ, երբեք այսպես չի եղել։
Խուճապը նրանից է, որ մեզ անընդհատ ներարկում են այս հիվանդության անդառնալիության մասին, անընդհատ ներարկում են, որ այդ մահացողը կարող է լինել ձեր երեխան, ձեր ծնողը, ոչ ոք ապահովագրված չէ։ Բայց եկեք մի պահ դուրս գանք մեր անձերից ու դիտարկենք խնդիրը հայրենիքի ու ժողովրդի տեսանկյունից։
Եթե մեզանում պիտի մահանա 500 հոգի ու մենք լիարժեք հաղթահարենք հիվանդությունը ու անցնենք առաջ, ապա կներեք, բայց պատմական ակնարկում դա չի էլ նշվելու։
Գուցե ես շատ անսիրտ եմ, քավ լիցի։ Այո՛, էտ 500-ից մեկը կարող է լինել հայրս, կամ 5 ամսական աղջիկս, բայց մենք պիտի հասկանանք վերջապես, խնդիրը դիտարկում ենք անձնական մակարդակում, թե համազգային մակարդակում։
Որովհետև եթե մենք կարևորում ենք անհատների կյանքը, հանուն արդարության պիտի նշենք, որ հենց այս խուճապի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով, բազմաթիվ իմ աղջկա տարեկիցներ սոված են մնում և աստված գիտի, թե ինչպես դա կանդրադառնա իրենց հետագա կյանքի ու առողջության վրա, պետք է ընդունենք, որ բազմաթիվ հորս տարիքի մարդիկ, այսօր ստրեսի մեջ են, որովհետև զրկվել են աշխատանքից և աստված գիտի, թե քանիսը իրենիցից սրտի կատված կստանան, եթե այս ամենը երկար ընթանա։
Պիտի գիտակցենք վերջապես, որ այս խուճապի օրոք շատ երիտասարդներ հետաձգում են երեխա ունենալու ծրագրերը, վախենալով թե՛ հիվանդությունից, թե՛ ֆինանսական բարդ իրավիճակից և քանի նոր կյանք չի հայտնվում լույս աշխարհ, հավատացած եմ, ավելի քան 500-ը։
Էլ չեմ, խսում այն մասին, որ այս տնտեսական բարդ իրավիճակը ազդելու է նաև մեր ռազմական մարտունակության վրա, ինչը կարող է շատ ավելի թանկ արժենալ։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
Երեք ամիս բոլորվ շփվեցինք ու ուսումնասիրեցինք հիվանդությունը, ամենքս մեր գիտելիքների ու հասկացողության չափով։ Երևի բոլորդ էլ համաձայն եք, որ այսօրվա թվերը չեն համապատասխանում իրականությանը և մեզանում հիվանդները ավելի շատ են։ Ուստի կանխարգելել ու վերացնել նրան ամբողջությամբ, գրեթե անհնար է։
Շատերդ եք երևի համակարծիք, որ պիտի ավելի հանգիստ ընդունենք վարակվելու և ապաքինվելու փաստը։ Եվ զգուշությունը պահելով հանդերձ շատերդ եք երևի համակարծիք, որ աշունը մեզ համար շատ դաժան է լինելու, եթե թույլ տանք հիվանդությանը դանդաղ տեմպերով ընթանալ դեպի ցուրտ ու անցումային ամիսներ։
Ուստի ելքը այս պահին երկուսն է՝
- Կամ հայտարարում ենք խիստ կարանտին, անգամ պարետային ժամ և ապրում ենք այդ կարգավիճակով մոտ մեկ ամիս,
- Կամ հանգիստ ենք թողնում խուճապը ու շարունակում ենք մեր կյանքը, փորձելով ապրել առողջ ապրելակերպով ու առողջ ամառային սնունդով ամրացնելով մեր դիմադրողականությունը։
Բոլոր դեպքերում խուճապն ու մեղադարնքները անօգուտ են, ունենք այն ինչ ունենք, պիտի հավաքական մոտեցում ցուցաբերենք ու հաղթահարենք այս ամենը միասին, ոչ մի իշխանություն կամ ընդդիմություն նման խնդիրներ չի կարող լուծել առանց հավաքական կարծիքի։ Նստել սպասելը կրկին փորձանք է, ուստի ամենքը պետք է հայտնի իր կարծիքը․․․»։
Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից