Ալիևի նախկին փեսան վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան, ադրբեջանցի երգիչ, գործարար Էմին Աղալարովը, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա Instagram-ի ուղիղ եթերում հայտնել է օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովին։
40-ամյա երգիչը նշել է, որ արդեն հաղթահարել է հիվանդությունը, իսկ թաքցրել է այն, որպեսզի «չկրկնապատկի իր անվան շուրջ մեծաթիվ բամբասանքների թիվը»,- գրում MK.ru-ն։
Էմին Աղալարով նաև նշել է, որ երկու շաբաթ գտնվել է ինքնամեկուսացման մեջոր ստիպված է եղել միայնակ պայքարել հիվանդության դեմ:
«40 տարվա մեջ առաջին անգամ ինքս ինձ հետ հանդիպեցի»,- կատակել է նա: