«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է:
Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիորւսի հետեւանքով մարզում մահացել է 1 մարդ):
Մարզպետը տեղեկացրել է, որ ավելացել է նաեւ «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը.
«54 նոր դեպք ունենք, «Գլորիայի» վարակված աշխատակիցների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 115»:
Լոռու մարզպետարանում այսօր առավոտյան մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը, Ղուկասյանը հորդորել է հետեւողականությամբ իրականացնել պարետի ցուցումով սահմանված գործողությունները՝ վերահսկել հատկապես հոգեհանգստի եւ թաղման արարողությունների կազմակերպումը:
Մարզպետը համայնքապետերին հանձնարարել է համայնքապետարանների աշխատակիցների շրջայցեր կազմակերպել՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով: