05 / Հունիս / 2020 : 13-10

ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել Ջորջ Ֆլոյդին

ԱՄՆ-ում՝ Մինեապոլիսում, հրաժեշտի արարողություն է անցկացվել ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Արարողությանը ներկա են եղել Ֆլոյդի ընտանիքի անդամները և հայտնի մարդիկ:

Մասնավորապես, հրաժեշտի արարողության մասնակցելու են եկել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը, Մինեսոտայի սենատորը և Դեմոկրատական ​​կուսակցության նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Էմի Կլոբուշարը:

Ներկաները հարգել են Ֆլոյդի հիշատակը 8 րոպե 46 վայրկյան տևած լռությամբ: Հենց այդքան ժամանակ է ոստիկանն իր ծնկով սեղմել տղամարդու պարանոցը:

Մարդիկ կկարողանան հրաժեշտ տալ Ֆլոյդին նաև Հյուսիսային Կարոլինայում՝ Ֆլոյդի համար հայրենի քաղաքում, ինչպես նաև Տեխասում, որտեղ նրան կհուղարկավորեն:

 

 

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը չի կարողացել զսպել արցունքները մահացածի դագաղի մոտ:

Դիտվել է 9245անգամ
Վերջին լուրեր