Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2020 : 13-12

Խ. Աբովյանի տոհմատան թոնիրը՝ կարեւոր բնութագիր հայկական ավանդական թոնրի։


Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՀՄԱՏԱՆ ԹՈՆԻՐԸ՝ ԿԱՐԵՒՈՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԹՈՆՐԻ։

«Թոնիրը կարելի է տեսնել միայն այն սենյակում, որ մեզ հայտնի է հացատուն անունով: Թոնիրը գտնվում է դռնից ոչ հեռու և պաշտպանված է մի սաժենից ոչ ավելի երկար ու բարձր կիսապատով, առաջնապատից դեպի տան պատի մեջտեղը, որպեսզի ցուրտն անմիջականորեն ներս չմտնի: Ամեն օր վաղ առավոտյան վառում են այն փայտով կամ աթարով, ոը մեզ մոտ գյուղերում ամենուրեք կարևոր ծառայություն է մատուցում և առանց դրան հնարավոր չէ հաց թխել:

Թոնիրն էլ կափարիչ ունի, միևնույն կավից պատրաստված և նրա բացվածքի շրջագծի մեծությամբ: Կափարիչը վերևից ունկեր ունի, որոնցով կարելի է այն ետ ու առաջ քաշել: Դրանով կիսով չափ կամ ամբողջովին ծածկում են թոնիրը և նրա վրա փայտյա մի բան դնում, որը պատրաստված է սեղանի ձևով: Դա քառակուսի ձև ունի, որի կողերը մի քանի՝ 3-4-5 ոտնաչափ երկարություն ունեն. Բարձրությունը դժվար թե մի ոտնաչափի հասնի: Սա էլ երկու-երեք գորգերով ծածկում են այնպես, որ դրանց ծայրերը հատակի վրա երկար ձգվեն, որպեսզի տաքությունը ներսը մնա: Թոնրի շուրջ փոքր խսիրների վրա գորգեր են գցված. խսիրները շատ բարակ են և չոր»:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ, «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ 

Նյութի աղբյուր՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան  

Author's cover photo
Ամսաթիվ 05 / Հունիս / 2020 : 13-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 33158անգամ
Վերջին լուրեր