Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 09-05

Համապետական ընտրությունները ևս մեկ քայլ են՝ Արցախի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար. Արցախի պետնախարար

Համապետական ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություններ են Արցախի ժողովրդի կյանքում և ևս մեկ քայլ՝ երկրի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր յուրաքանչյուրս գիտակցում և զգում է պատասխանատվությունը պետականաշինության կարևորագույն փուլում:

«Այսօր քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի, հանուն մեր ապագայի: Այս ընտրությունները կարևոր քայլ են կառուցելու զարգացող և ժողովրդավարական երկիր:

Կարծում եմ՝ համապետական ընտրություններին մասնակից թեկնածուական բավականին մեծ կազմը խոսում է իրական ընտրության և այն մասին, որ հանրության մեջ կան տարբեր քաղաքական տեսակետներ և կարծիքներ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Դիտվել է 5426անգամ
Վերջին լուրեր