05 / Հունիս / 2020 : 16-27

Ցուկերբերգը կոչ է արել աշխարհի երկրներին թույլ չտալ համացանցի զարգացում՝ չինական օրինակով

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կոչ է արել աշխարհի երկրների ղեկավարությանը թույլ չտալ համացանցի զարգացում՝ չինական օրինակով, երբ կառավարությունը լիովին վերահսկում է կոնտենտը։ Այս մասին գրում է Politico-ն։

«Դա իսկապես վտանգավոր է։ Ես անհանգստացած եմ, որ նման մոդելը կտարածվի այլ երկրներում»,-ասել է ձեռնարկատերը՝ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնի հետ հեռուստադեբատի ընթացքում։

Նա նաև նշել է, որ համացանցում կառավարության լիարժեք միջամտությունից լավագույն պաշտպանությունը դեմոկրատական երկրներում գոյություն ունեցող «հստակ նորմատիվային բազայի» առկայության ստեղծումն է։

 
Ցուկերբերգը հավելել է, որ ցանցի զարգացման չինական մոդելը լիովին անտեսում է տեղեկատվության տարածման և սպառման  մարդու իրավունքը։

Նրա խոսքով՝ այն, թե համացանցի վերահսկման որ տեսակը կհաղթի ապագայում, պարզ կդառնա 5-10 տարուց։

Չինաստանի կառավարությունը 2003 թվականից գործածում է համացանցային կոնտենտի ֆիլտրման հատուկ համակարգ՝ «Ոսկե վահան»։ Վեբ-էջերը ֆիլտրվում են բանալի բառերով, որոնք առնչվում են պետանվտանգությանը։

Աղբյուրը՝ shantnews.am

 
 
 
 

Դիտվել է 19586անգամ
Վերջին լուրեր