Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 09-24

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուս ու միկրոավտոբուս (տեսանյութ)

 

 

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, և ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ուղևորներն իջեցվել են։
Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին՝ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղևոր։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։

Դիտվել է 8895անգամ
Վերջին լուրեր