Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2020 : 18-10

Թուրքիայում 3 ընդդիմադիր պատգամավորի զրկել են մանդատից ու կալանավորել

Նախօրեին Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) լիագումար նիստի ժամանակ պատգամավորական մանդատից զրկվել են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) պատգամավորներ Լեյլա Գյուվենն ու Մուսա Ֆարիսօղուլլարը,- գրում է regionmonitor-ը։

Մանդատներից զրկված 3 պատգամավորներն էլ մայիսի 5-ին երեկոյան ժամերին ձերբակալվել, ապա կալանավորվել են։

Հայտնի է, որ 3 պատգամավորներն էլ տարբեր դատավարությունների շրջանակներում ներգրավված էին որպես մեղադրյալներ ու նրանց վերաբերյալ կա կայացված դատավճիռներ։ 

Մասնավորապես Բերբերօղլուն որպես հիմնական մեղադրյալ ներգրավված է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության դեպի Սիրիա գաղտնի ուղարկված զինամթերքով լի բեռնատարների բացահայտման գործով։ Այս գործով վերջինը դատապարտվել է 5 տարի 10 ամիս ազատազրկման։

Քուրդ պատգամավորներ Գյուվենն ու Ֆարիսօղուլլարը Դիարբեքիրում տեղի ունեցող դատավարության շրջանակներում մեղադրվում են նույն հոդվածով՝ «զինված խմբավորման անդամ լինելու» մեջ։  Գյուվենի դատապարտվել է 6 տարի 3 ամիս, իսկ Ֆարիսօղուլլարը 9 տարի ազատազրկման։

Դիտվել է 9120անգամ
Վերջին լուրեր