ԲՀԿ-ից երկու պատգամավոր ինքնամեկուսացված են
Ասում եք, թե ուր էինք, երբ հանձնաժողովը քննարկում էր հարցը: Ասեմ ուր էինք՝ հանձնաժողովի անդամներից երկու հոգի ինքնամեկուսացված են, մեկը վերադարձել է արտասահմանից, մյուսը մի քիչ հիվանդ է, կորոնավիրուս չէ, ինքնամեկուսացվել է: Էս ի՞նչ խոսելու ձև է: Խորհրդարանում հայտարարեց Արման Աբովյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ այս ընթացքում սոցիալական դիստանցիան պահպանելով, հանդիպումներ են ունեցել մարզերում, քննարկումներ ունեցել, որոնք թույլ կտան մարդկանց կյանքն ինչ-որ ձևով թեթևացնել:
«Ասում եք, թե ինչ ենք արել: Ինձ մոտ տպավորություն է, որ մամուլ չեք կարդում: Մի քանի օր առաջ ԲՀԿ-ն նիստ է արել, մենք առաջարկել ենք մեր քայլերը: Վերահաստատեմ, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել բոլոր լուծումները ստանալու համար: Մենք ի՞նչ պետք է անենք, իշխանությունը դուք եք: Հավատացնում եմ, որ մենք արել ենք ու անելու ենք, մի բան էլ ավել ենք արել: Հիմա փոխհրաձգությունների ժամանակը չէ»: