Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունիս / 2020 : 12-46

Թուրք-հունական սահմանին միջադեպ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, Հունաստանի կողմից զինվորական համազգեստներով 10-12 հոգանոց խումբը կրակ է բացել թուրք-հունական սահմանին գտնվող Մերիչ (Մարիցա) գետում նավարկող թուրքական ոստիկանան նավի ուղղությամբ,- գրում է ermenihaber-ը։ 

Նահանգապետարանի տարածած հյատրարության մեջ ասվում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները, Մերիչ գետում նավակով պարեկային ծառայությունն իրականացնելիս, սահմանի թուրքական կողմում մի ծառի տակ ներգաղթյալի դի են հայտնաբերել։

Դա նկարելու ընթացքում հույն հատուկ ջոկատայինները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ։ 

Նշվում է, որ թուրք հատուկ ջոկատայինները պատասխան կրակ են բացել։ 

Դիտվել է 15769անգամ
Վերջին լուրեր