ՀՀ նախագահը և նրա տիկինը ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ մահվան կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ։
«Սիրելի՛ Լևոն, անասելի ցավ ենք ապրում․կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»,- ասված է հաղորդագրությունում։