Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 10-02

Ընդդիմությունը տապալեց աղմկահարույց օրենքի ընդունումը

Այսօր՝ մարտի 31-ին, խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկության ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին առաջարկեց քվեարկությանը չմասնակցել. «Մենք տեսնում ենք, որ իշխող խմբակցությունը 65 հոգուց ավել մարդ չունի: Եթե մենք ու ԲՀԿ-ն չմասնակցենք, նախագիծը չի անցնի: Մենք չենք մասնակցելու»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ողջունում է ընդդմիության միասնականության կոչերը. «Առաջարկում եմ, որ այդ կոչերը վերածվեն գործի: Ես խնդրում եմ, կոչ եմ անում կողմ քվեարկել: Կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է, այն նույնքան արագ քայլեր է պահանջում: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու»:

Արդյունքում ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն քվեարկությանը չմասնակցեցին, 65 պատգամավոր կողմ քվեարկեց, սակայն դա բավարար չէր ու օրենքը չընդունվեց

Դիտվել է 3305անգամ
Վերջին լուրեր