07 / Հունիս / 2020 : 20-34

Ահա, թե ինչպես կարող եք շատ արագ պատրաստել մեր՝ հայերիս, այդքան սիրելի թթու ծիծակը. մատներդ հետը կուտես


Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ թթու ծիծակ պատրաստելու ամենահեշտ և արագ բաղադրատոմս:

Անհրաժեշտ է ՝

*  ծիծակ, հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ

*  սխտոր, սամիթ, դափնու տերև

*  աղ, կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը.

Լվանալ ծիծակները , ծակծկել կամ կտրել մինչև կեսը:

Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ:

Ծիծակները դասավորել՝ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ:

Փրփուր առաջանալու դեպքում գդալով վերցնել:

Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև:

Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը:

Բարի ախորժակ։

Դիտվել է 85162անգամ
Վերջին լուրեր