Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 10-41

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 33 քաղաքացի

Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Հունիսի 6-ին Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց ևս 59 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերի շնորհիվ փոխկապակցվել են երկու չվերթներ, որոնք իրականացնում են KLM և Belavia ավիաընկերությունները։ 

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։ 

«Այս երթուղիով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։ Արդեն վերադարձել է 273 ՀՀ քաղաքացի։ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին, ինչպես նաև աջակցում կազմակերպական հարցերում։

Հունիսի 8-ին Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հերթական չվերթով Հայաստան կվերադառնա ևս 33 ՀՀ քաղաքացի»,- ասված է հյուպատոսության հայտաարությունում։

Դիտվել է 8411անգամ
Վերջին լուրեր