Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 11-02

Կոտայքի մարզպետը հայտնում է, որ Չարենցավանի մասին պարետի որոշումը տեխնիկական սխալի արդյունք է

Չարենցավանի մասին ‼️

Հարգելինե՛րս,

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Դիտվել է 10047անգամ
Վերջին լուրեր