Ինչ կենսագրություն ունի նոր ոստիկանապետը
Գնդապետ Վահե Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է ՀՀ ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին։
Նշենք, որ 2019-ին երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ։
Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.
Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջեւան քաղաքում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:
27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,
23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,
11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով եւ կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի: