08 / Հունիս / 2020 : 16-43

Գիտնականները հայտնաբերել են Երկրի և Արևի հեռավոր «հայելային պատկերը»

Գիտնականները հայտնաբերել են հավանական բնակելի էկզոմոլորակ և նրա աստղը, որոնք Երկրի և Արևի «հայելային պատկերն» են:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, էկզոմոլորակն ու աստղը հայտնաբերել է Գյոթինգենի Արևային համակարգի ուսումնասիրության ինստիտուտի (Գերմանիա) փորձագետների գլխավորած աստղագետների միջազգային թիմը:

Խոսքը KOI-456.04 անվանումն ստացած էկզոմոլորակի մասին է, որը չափսերով երկու անգամ փոքր է Երկրից, սակայն պտտվում է արևի նման աստղի շուրջ: Աստղը գտնվում է արևային համակարգից 3000 լուսային տարի հետավորությամբ: Մեկ լուսային տարին, որը տիեզերական տարածության չափման միավոր է, հավասար է մոտ 6 տրիլիոն մղոնի:

KOI-456.04-ը գտնվում է աստղային բնակելի գոտում, այսինքն՝ աստղից այնպիսի հեռավորության վրա, ինչպես Երկիրն Արևից: Փորձագետները նկատում են, որ KOI-456.04-ի աստղը նման չէ այլ էկզոմորակների աստղերին: Kepler-160 կոչվող աստղը տեսանելի լույս է արտացոլում, մինչդեռ մյուս էկզոմոլորակների կենտրոնական աստղերը ինֆրակարմիր ճառագայթում են արձակում և ավելի փոքր ու թույլ են, քան արևը, ինչի պատճառով կոչվում են կարմիր թզուկ աստղեր:

Գերմանական ինստիտուտի կատարած հետազոտություններին մասնակցել են նաև Սանտա Կրուսի Կալիֆոռնիայի համալսարանի և ՆԱՍԱ-ի մասնագետները:

Դիտվել է 13833անգամ
Վերջին լուրեր