08 / Հունիս / 2020 : 18-49

Samsung-ն արտոնագրել է երկու տարբեր ուղղություններով ճկվող սմարթֆոնի տեխնոլոգիան

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ստեղծել երկու կողմով ճկվող սմարթֆոն, որի տեխնոլոգիան արտոնագրելու հայտով դիմել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ, ինչպես նաև Մտավոր սեփականության համաշխարհային գրասենյակ:

Այս մասին գրում է techeblog.com կայքը՝ նկատելով, որ ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Samsung Galaxy Fold և Galaxy Z Flip ծալվող մոդելները, որոնց էկրանը միայն մեջտեղից է ծալվում:

Մինչդեռ նորույթի վերաբերյալ արտոնագրում նշվում է, որ էկրանը վերևի և ներքևի հատվածներից կկարողանա հետ ու առաջ ծալվել: Միևնույն ժամնանակ այն հնարավոր չէ մեջտեղից հավասարապես ծալել:

Աղբյուրը հավելում է, որ արտոնագիրը ներկայացվել է ոչ թե Samsung Electronics-ի, այլ Samsung Display-ի կողմից:

Դիտվել է 7452անգամ
Վերջին լուրեր