Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2020 : 12-21

Եթե սահմանափակում չլիներ, 75-80 օրում Հայաստանի բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ. Ավինյան

Եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, միջին տարածման ինտենսիվությունը համարենք 2,4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանն ընդունենք 5,6 օր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ: Միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալվացված դեպքեր: Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ դեռ հունվարի 30-ից տարբեր սահմանփակումներ է մտցվել:

Պարետը հայտարարեց, որ սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել վարակի տարածման ինտտենսիվությունը, հասնել նրան, որ մեկ հոգին վարակի մեկից քիչ անձի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարությունը ևս 10 օրով երկարաձգում է սահմանափակուփմները:

Դիտվել է 6059անգամ
Վերջին լուրեր