Ջորջ Ֆլոյդին հուղարկավորել են Հյուսթոնի արվարձանում
Տեղի է ունենեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը, Տեխաս նահանգի խոշորագույն քաղաք Հյուսթոնի արվարձանում։ Ինչպես հայտնի է Հյուսթոնը Ֆլոյդի հայրենի քաղաքն է։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահացել էր Մինեապոլիսում, ոստիկանի մեղքով։
Սգո փակ արարողությունը, որին թույլ են տվել մասնակցել միայն ընտանիքի անդամներին, հանգուցյալի ընկերներին եւ սահմանափակ թվով հյուրերի, հեռարձակվել է ամերիկյան հեռուստաընկերություններով, այդ թվում՝ CNN-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թաղմանը նախորդել է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Ֆլոյդի մտերիներին են դիմել հոգեւոր առաջնորդները, քաղաքական, հասարակական գործիչներ: Տեղական ժամանակով մոտ 18:00-ին հանգուցյալի հուղարկավորությունը կատարվել է Հյուսթոնի արվարձանի Փերլենդ գերեզմանատանը: Ինչպես հայտնի է դարձել, սա Ֆլոյդի հայրենի քաղաքն է։
Հյուսթոնի The Fountain of Praise եկեղեցում հրաժեշտի արարողությունը սկսվել է տեղական ժամանակով մոտ 11:00 եւ տեւել գրեթե 4 ժամ: Ի տարբերություն երկուշաբթի հանրային արարողության, որին մասնակցել էր Միացյալ Նահանգների տարբեր ծայրերից եկած մի քանի հազար մարդ, երեքշաբթի տեղի ունեցած միջոցառումը փակ էր լայն հանրության համար: Դրան մասնակցել է 500 մարդուց ոչ ավելի՝ հանգուցյալի ընտանիքը, մտերիմները, ընկերները, քաղաքական գործիչներ, քարոզիչներ, հասարակական առաջնորդներ:
Նշվում է, որ Ֆլոյդի ընտանիքի անդամները եկեղեցի են եկել սպիտակ հագուստով։