Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 10-23

Մանրամասներ՝ ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ֆլոյդի հանցավոր անցյալից

Ոստիկանի ծնկի տակ շնչահեղձ եղած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին հուղարկավորեցին Հյուսթոնում, որտեղ նա մեծացել է: Այնտեղ են ապրում նրա կինը և աղջիկը: Ֆլոյդը աշխատանքի նպատակով տեղափոխվել էր Մինեապոլիս, որտեղ էլ կեղծ թղթադրամի օգտագործման կասկածանքով նրա վերջին ձեբակալությունը ճակատագրական եղավ: Ոստիկանին սպանության վերաբերյալ մեղադրանք առաջադրվեց, գործով ընդգրկվեցին նաև ներկա մյուս երեք ոստիկանները:

Վերջիններիս կոշտ գործողությունների հետևանքով 46-ամյա տղամարդու մահը որակվեց որպես ռասայական խտրականության հերթական դեպք սևամորթների նկատմամբ: Եվ երկրում մեկնարկեցին զանգվածային ցույցեր «Սևերի կյանքերն արժեք ունեն» կարգախոսով, որոնք այսօր էլ շարունակվում են: Բազմությունը Ֆլոյդին համարում է ոստիկանության կողմից ռասայական խտրականության զոհ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Նյու Յորք թայմսը» ներկայացրել է Ֆլոյդի կենսագրական տվյալներ, ըստ որոնց նա ունեցել է հանցավոր անցյալ:


Բարձրահասակ, ատլետիկ կեցվածքով, սպորտին մոտ երիտասարդը կիսատ է թողել համալսարանական կրթությունը և վերադարձել Հյուսթոն, որտեղ էլ սկսվել է 20-ամյա տղայի ձեբակալությունների շարքը: Ըստ դատական ակտերի և ոստիկանության արձանագրությունների՝ այդ ձերբակալություններից մեկը 2004 թվականին 10 դոլար արժողությամբ թմրանյութերի գործարքի համար էր, որի պատճառով նա 10 ամիս պատիժ է կրել բանտում:

Չորս տարի անց Ֆլոյդը մեղավոր է ճանաչվել մահացու զենքով զինված գողության մեջ և բանտում անցկացրել ևս 4 տարի: Նա ազատ է արձակվել 2013 թ.-ին և նորից տուն վերադարձել: Փորձելով նոր կյանք կառուցել՝ Ֆլոյդը սկսել է ակտիվորեն եկեղեցի հաճախել: Ավելի ուշ ըդգրկվել է եկեղեցական մի ծրագրի մեջ, որը երրոդ խավի՝ աղյուսե տների տղամարդկանց Մինեսոտա էր տեղափոխում ՝ տրամադրելով աշխատանք և թմրամիջոցներից վերականգնման ծառայություններ:

2017 թվականից սկսած նա աշխատել է որպես անօթևանների կացարանի և անցումային բնակելի հաստատության անվտանգության ծառայող:

Կյանքի վերջին շաբաթներն անց է կացրել՝ վերականգնվելով կորոնավիրուսից, որի մասին նա իմացել է ապրիլի սկզբին: Նրա սենյակակիցները «Նյու Յորք թայմս»-ին ասել են, որ վերականգնվելուց հետո Ֆլոյդն ավելի շատ ժամանակ է անցկացնել իր ընկերուհու հետ և մի քանի շաբաթ չի այցելել իրենց:

Ֆլոյդի մահից հետո հանրության մի մասը հերոսացվում է նրա կերպարը, դիմանկարը՝ պատկերում աշխարհի տարբեր քաղաքներում: Իսկ այսօր արդեն 15 օր շարոնակվող ցուցերն ընդդեմ ռասիզմի են, և նպատակը խտրականությանը վերջ տալն ու ոստիկանության համակարգում բարեփոխումներ մցնելն է:

Դիտվել է 24574անգամ
Վերջին լուրեր