Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 13-30

 

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է պարենային աղետի սպառնալիքի մասին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, նշված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ COVID-19 համավարակը սպառնալիք է ներկայացնում աշխարհի առավել խոցերի հանրույթներին սնունդով ապահովելուն: Գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի եւ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով, նախազգուշացնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

«Սա նաեւ կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ընթացիկ իրավիճակը կարող է վերածվել գլոբալ պարենային աղետի»,- նշել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ շատ երկրներ արդեն զգում են սննդամթերքի սուր պակասը:

«Դեռեւս մինչեւ համավարակի սկսվելը հարյուր միլիոնավոր մարդիկ քաղցում ու թերսնվում էին»,- նշել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը մի շարք հանձնարարականներ է տվել: Նրա կարծիքով՝ պետությունները, մասնավորապես, պետք է ապահովեն պարենային հատվածի աշխատողների պատշաճ պաշտպանությունը, համոզվեն, որ հումանիտար օգնության շրջանակում սննդամթերքի չափազանց կարեւոր մատակարարումները առանց խոչընդոտների հասնում են բնակչության առավել խոցելի խմբերին:

Գուտերեշի կարծիքով՝ անհրաժեշտ է առեւտրային միջանցքները բաց պահել եւ ապահովել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի անընդհատությունը:

Դրանից բացի, նրա կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել տեղեկությունների փոխանակման մասշտաբները, որպեսզի առավել օպերատիվորեն ստացվեն տվյալներն «այն մասին, թե ով է տառապում սովից ու թերսնումից, որտեղ են գտնվում եւ ինչպիսի աջակցություն է նրանց անհրաժեշտ ցույց տալ»:

«Երկրները պետք է ապահովեն երաշխավորված հասանելիություն անվտանգ, սննդարար մթերքներին, հատկապես մանկահասակ երեխաների, հղիների եւ կերակրող մայրերի, տարեցների եւ ռիսկի այլ խմբերի ներկայացուցիչների համար»,- նշված է Գուտերեշի գրառման մեջ:

Նա կոչ է արել աջակցություն ցույց տալ երեխաներին, որոնք այլեւս հասանելիություն չունեն դպրոցական սնունդին: «Ներկայումս այս խմբի թվաքանակը կազմում է մոտ 352 միլիոն մարդ»,- նշված է փաստաթղթում:

Դիտվել է 15913անգամ
Վերջին լուրեր