Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 13-39

Ճապոնիայում մահացել է հազվագյուտ համախտանիշ հայտնաբերած մանկաբույժ Կավասակին

Ճապոնիայում մահացել է մանկաբույժ Թոմիսակու Կավասակին, որ 1967-ին առաջինն է նկարագրել իր անունով կոչված մանկական բորբոքային համախտանիշը (հայտնի է նաև որպես մաշկի, լորձաթաղանթների, ավշագեղձերի հիվանդություն, արյունատար անոթների բորբոքային հիվանդություն): Հիվանդությունը հիմնականում նկատվում է 1-15 տարեկան երեխաների մոտ:

Ըստ աղբյուրի, մանկաբույժը մահացել է 96 տարեկան հասակում Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Կավասակիի մահվան պատճառը նրա տարիքն է եղել:

Այս մասին հունիսի 10-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:

 

Դիտվել է 13042անգամ
Վերջին լուրեր