Այս պահին մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ
Ի՞նչ պլան ունի կառավարությունը, եթե համաճարակի հետ կապված իրավիճակը բարդանա, կա արդյու՞ք պլան B, արդյո՞ք հնարաավոր է, որ արտակարգ դրությունը հետաձգվի:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կան տարբեր պլաններ, որոնք կարող են փոփոխվել. «Այս պահին մենք մեր գնահատականներով մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը:
Այս ընթացքում տեղորոշման աշխատանքերին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնները, ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները, կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ»:
«Հաջորդ փուլում, որը նախատեսում ենք, որ կարող է լինել ապրիլի 14-ից հետո, մենք հույս ունենք, որ այնքան արդյունավետ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
Դրանք արդեն առկա են ու մենք սպասում ենք նախագծի ընդունմանը»,-ասաց Ավինյանը՝ խոսելով մասնավորապես ԱԺ-ի կողմից այսօր տապալված օրինագծի մասին. «Անձինք, ովքեր շփվել են վարակակիրի հետ, եթե նույնիսկ բողոքներ ունեն, պոտենցիալ վարակակիր են, դրա համար պետք է հետևել նրանց ինքնամեկուսացման պահպանմանը:
Շատ կոնկրետ օրինակով ասեմ, մենք ունենք մի հավելված, որով ինքնամեկուսացված անձին SMS է գնալու, անձը պետք է հղմանը սեղմի, որով սարքը դեմքով կճանաչի նրան ու նրա տեղադիրքը: Սա գործիքներից մեկն է»:
Պարետը հույս ունի, որ արդեն ապրիլի վերջին մայիսի սկզբին վերադարձ կլինի բնականոն կյանքին, եթե բոլոր խնդիրներն իդեալական կատարվեն: