Տիգրան Ավինյանը Չարենցավանի մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Պարետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում մասնավորապես Չարենցավանում և ինչպես է ստացվում, որ տեխնիկական սխալի արդյունքում պարետի որոշում է հրապարակվում, ասաց, որ տարատեսակ պլաններ ունեն տարբեր քաղաքների մասով, կան տարբեր ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են:
«Իրապես Չարենցավանի ծրագիրը ելք չպետք է լիներ: Միակ խնդիրը, որը եղել է, տեխնիկական է եղել, այսինքն դուրս է եկել որպես կատարման ծրագիր, շատ արագ տեղ է հասել, սկսվել է կատարվել, բայց այդ ծրագիրը, այսպես ասած, այդ պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել»,-ասաց նա:
Ավինյանը հայտարարեց, որ Չարենցավանի, Էջմիածնի մասով և այլ շրջանների մասով տեղորոշման աշխատանքները կրում են ավելի շատ կապերի ստեղծման, դրանց բնույթը հասկանալուն ուղղված քայլերի միջոցով. «Մենք միջմարզային ու միջքաղաքային լուծումներ չենք փնտրում, քանի որ այն այդքան էլ արդյունավետ չէ: Բայց, եթե մենք տեսնենք, որ շատ կտրուկ բռնկում կա որևէ քաղաքում, համայնքում, կարող ենք նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ լոկալ լուծումներով»: