Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 17-11

Իրանում մահապատժի կենթարկեն գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել դեռ 2018թ. հոկտեմբերից բանտարկված Մահմուդ Մուսավի Մաժդ անունով անձի, ով մեղադրվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզություններին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման և դրա նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տալու մեջ։

Այս մասին հայտնում է The Guardian լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլիին։

Նշվում է, որ Մահմուդը  տեղեկություններ է տվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժի մասին։

Հիշեցնենք, որ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին սպանվեց հունվարի 3-ի կեսգիշերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից։

 

 

Դիտվել է 48564անգամ
Վերջին լուրեր