10 / Հունիս / 2020 : 21-40

ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Քեթի Սալիվանը դարձել է առաջին կինը, որը սուզվել է Երկրի ամենացածր կետը

ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց և երկրաբան Քեթի Սալիվանը, դարձել է առաջին կինը, որը սուզվել է Երկրի ամենացածր կետը, որը հայտնի է Challenger Deep անվանումով և գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի Մարիանյան իջվածքում (Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը):

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 68-ամյա Սալիվանը կիրակի սուզվել է DSV Limiting Factor հատուկ սարքի օգնությամբ, որով հաջող գիտարշավ է կատարել օվկիանոսի մակարդակից ավելի քան 10․600 մետր խորությամբ:

1984-ին Սալիվանը դարձել է առաջին ամերիկացի կինը, որը բաց տիեզերք է դուրս եկել: Իսկ ամենախոր իջվածքում հայտնվելու առումով նա ութերորդ մարդն է:

Դիտվել է 7662անգամ
Վերջին լուրեր