ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը

Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն գնումներն էլ ավելի հասանելի։ Այն օնլայն գնումների ստացման ավտոմատացված համակարգ է, որը հիանալի այլընտրանք է առաքում տուն ծառայությանը։
Օգտատերը նախապես ստանում է անհատական կոդ, որը սկանավորելով կամ մուտքագրելով կարող է վերցնել իր առաքանին մոտակա ONEX LOCKER-ից իրեն առավել հարմար ժամանակ։





Ընկերությունն առաջիկայում նախատեսում է ONEX LOCKER-ների ծածկույթով ապահովել ողջ Հայաստանը և ոչ միայն։ Այս պահին հասանելի են 8 ONEX LOCKER-ներ Երևանի Մետրոպոլիտենի մի շարք կայարաններում, Երևան Սիթի խանութների ցանցում, Yerevan Mall-ում և Megamall-ում։
«Արագությունը և նորարարությունը մշտապես եղել են ONEX-ի գլխավոր հենասյուները։ Հիմնվելով այդ գաղափարների վրա, մենք ստեղծեցինք առաքանիների ստացման նոր տարբերակ, որը էլ ավելի հարմարավետ կդարձնի մեր սպառողների օնլայն գնումները, կբացառի մարդկային շփումը և կհանձնի առաքանին ընդամենը 7 վայրկյանում» -իր խոսքում նշում է ONEX-ի համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։
ONEX ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015թ. օգոստոսից։ Ներկայումս ունի ավելի քան 100 000 օգտատեր։ Ընկերությունն իրականացնում է առաքումներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և Դուբայից: