Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 22-50

Գիտնականները հայտարարում են, որ SARS-COV-2 կորոնավիրուսը ստեղծել են ամերիկացի և չինացի հետազոտողները

Նոր տեսակի SARS-COV-2 կորոնավիրուսը, հավանաբար, մշակվել է չինացի և ամերիկացի գիտնականների կողմից: Ինչպես փոխանցում է Известия-ն, այս մասին ասել է նորվեգացի գիտնական, պատվաստանյութերի գծով փորձագետ Բիրգեր Սյորենսենը:

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը խոսում է դրա լաբորատոր ծագման մասին: Սյորենսենի հետ համակարծիք է բրիտանացի պրոֆեսոր Անգես Դալգլիշը: Մասնագետները հետազոտության արդյունքները հրապարակել են Quarterly Review of Biophysics պարբերականում: Ըստ հետազոտության արդյունքների՝ վիրուսը գրեթե մուտացիայի չի ենթարկվել կենդանիներից մարդկանց անցնելու ընթացքում, ինչը գիտնականների կարծիքով ցույց է տալիս SARS-COV-2-ի նախնական հարմարվողականությունը մարդկանց օրգանիզմին:

Բացի այդ, Սյորենսենը պնդում է, որ վիրուսն ունի թոքաբորբի վիրուսից տարբերվող հատկություններ, որոնք նախկինում երբեք չէին հայտնաբերվել բնության մեջ:

 
«Մենք տեսնում ենք, որ վիրուսը բնական զարգացման արդյունք չի դարձել: Այն ստեղծել են ամերիկացիներն ու չինացիներն իրենց, այսպես կոչված, «մուտացիաների» ուսումնասիրությունների արդյունքում: Նման աշխատանք արվում է ողջ աշխարհում: Ոչ ոք այդ մասին չի խոսում»,- գիտնականին մեջբերում է NRK նորվեգական հեռուստահեռարձակող ընկերությունը:

Նորվեգացին վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը վաղուց են համագործակցում նման հետազոտությունների անցկացման հարցում:

Դալգլիշի և Սյորենսենի տեսակետը կիսել է նաև բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը: Նրա խոսքով՝ լաբորատորիաներից մեկում կարող էր դժբախտ դեպք տեղի ունենար:

 

Դիտվել է 36345անգամ
Վերջին լուրեր