11 / Հունիս / 2020 : 10-33

 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 2 միլիոնի սահմանը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 000 464-ի։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։ 116 201 պացիենտ մահացել է։

Ամենից շատ վարակման դեպքեր հայտնաբերվել են Նյու Յորք նահանգում։ Այնտեղ մինչ օրս թեստի դրական պատասխան է ստացել 380 156 մարդ։ Երկրորդ տեղում Նյու Ջերսին է (165 346), երրորդում՝ Կալիֆորնիան (139 715)։

Դիտվել է 6323անգամ
Վերջին լուրեր