Աղանդեր Կոլոնդրակ
Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում:
Անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Այս աղանդերը ավանդական տոների զարդն է։
Բաղադրություն
1 – 2 բաժակ փոխինձ
5 – 10 հատ սալորաչիր, ծիրանաչիր
1 բաժակ դոշաբ կամ մեղր
Պատրաստման եղանակ
Անհրաժեշտ է փոխինձ շաղախել մեղրաջրով կամ դոշաբով, այնուհետև վերածել փոքրիկ գնդակների և տեղադրել չրերի վրա, ինչպես պատկերված է լուսանկարում։