Սոցցանցերում տեսանյութ է տարածվել Ադրբեջանի նախագահի նմանակի մասնակցությամբ

Մի քանի օր առաջ սոցցանցերում ավտոմեքենայի կադրեր էին տարածվել, որի ղեկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շատ նման մի տղամարդ էր:
Տեսանյութի մեկնաբանություններում նշվում էր, որ ավտոմեքենայի ղեկին անձամբ նախագահ Իլհամ Ալիեւն էր: Տեսանյութը հաշված ժամերի ընթացքում տարածվել էր սոցցանցերում եւ հազարավոր դիտումներ հավաքել:
Ինչպես հաջողվել էր պարզել haqqin.az-ում, ավտոմեքենայի ղեկին ոչ թե Ադրբեջանի նախագահն էր, այլ Բաքվի մի բնակիչ, չնայած նա չափազանց նման է երկրի ղեկավարին: