11 / Հունիս / 2020 : 17-43

Դալայ լաման թողարկել է դեբյուտային ալբոմի առաջին սինգլը (տեսանյութ)

Դալայ լաման հրապարակել է Compassion («Կարեկցանք») սինգլը իր առաջին ալբոմից, որը կոչվում է Inner World («Ներաշխարհ»), որն ունի 11 թրեք,հաըտնում է Your EDM-ը:

Այն կթողարկվի Դալայ լամայի ծննդյան օրը, հուլիսի 6-ին։ Դալայ լաման կդառնա 85 տարեկան: Ալբոմից գոյացած գումարները կուղղվեն բարեգործությանը: 

Կոմպոզիցիայի հիմքում բուդդիստական ամենահայտնի աղոթքներից է։։ Այն կատարում է անձամբ բուդդիստների հոգևոր առաջնորդը։

Դալայ լաման այդ ալբոմը ձայնագրել է հայտնի բուդդիստ կատարող Ջունել Կունինի հետ: 

«Երաժշտությունը կարող է օգնել վերագտնել մեր բնածին բարությունն ու իրական էությունը», նշել է Ջունել Կունինին:

 

 

Դիտվել է 9495անգամ
Վերջին լուրեր