12 / Հունիս / 2020 : 11-45

«Պետք է զբաղվել նրանցով, ովքեր հայտարարում են, թե կորոնավիրուս չկա»․ Վարչապետ

Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում, կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները», - ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները։

«Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է լուրջ զբաղվեն ու կարողանան տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։

«Ես կարծում եմ, որ մենք սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ պետք է գտնենք, եւ կարողանանք տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, շարժառիթները եւ կապերը:

Սա նույնպես կարող է մեր որոշակի հետեւություններ անելու տեղ թողնել: Սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, եւ կարողանանք եզրակացությունների գալ», - ասաց նա։

 

Դիտվել է 47607անգամ
Վերջին լուրեր