Արդյո՞ք կարող են մարդկանց վարակել ասիմպտոմ վարակակիրները
Կորոնավիրուսի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ասիմպտոմ վարակակիրները կարող են կորոնավիրուսով վարակել մյուսներին:
«Օրինակ մենք ասիմպտոմ պացիենտ ենք ունեցել, ով իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել և ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որը վարակել է:
Հետևաբար երկու տարբերակն էլ հնարավոր են: Սակայն ասել, թե ասիմպտոմ հիվանդները համաճարակաբանական առումով ինչքան կարևոր են տարածման առումով, այդ հարցում աշխարհում ակադեմիական մեծ բանավեճ կա:
Եղել են հետազոտություներ, որոնք ասում են, որ այդքան էլ կարևոր չեն, պետք է կենտրոնանալ սիմպտոմ ունեցողների վրա և եղել են հետազոտություններ, որոնք ասում են, որ տարածման 50 տոկոսի մեղավորն ասիմպտոմներն են, ովքեր չգիտեն իրենց՝ վարակված լինելու մասին»,-ասաց նա:
Բացի դրանից, Թորոսյանը նշեց, որ մարդը կարող է ունենալ սիմպտոմներ ուղղակի չիմանա այդ մասին: Օրինակ կարող է մի օր ջերմություն ունենալ, սակայն մտածի՝ ուղղակի թույլ է: