12 / Հունիս / 2020 : 15-16

 Չի բացառում, որ պետական աջակցություն ստացած որոշ խմբեր նորից օգնություն ստանան․ Նախարար

 

 

Ելնելով իրավիճակից՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում սոցիալական աջակցություն ստացած որոշ խմբերի՝ կրկին օգնություն ստանալու հնարավորությունը կքննարկվի:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե, օրինակ, հնարավո՞ր է, որ կրկին պարապուրդում հայտնված Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցներին ևս մեկ անգամ պետական աջակցություն տրամադրվի:

«Չեմ բացառում, բայց այս պահին չեմ կարող որեւէ նոր բան ասել՝ երկրորդ անգամ օգնություն տրամադրել հնարավոր է, թե ոչ: Ծրագրերը տարբեր են: Իրենց մասով հավանաբար ավելի շատ կարող էին օգտվել տնտեսական ծրագրերից, այսինքն՝ գործատուն կարող էր վարկավորման ծրագրից օգտվել՝ աջակցելու քաղաքացիներին աշխատավարձի համար», - ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է մեկուսացված անձանց աջակցելուն, Բաթոյանն ասաց. «Խոսքն անաշխատունակության նպաստի մասին է: Մենք քննարկել ենք այս հարցը եւ համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք նորից քննարկենք, որ ֆինանսական հաշվարկները հասկանանք: Մենք արդեն հաշվարկներ արել ենք եւ հիմա դա շրջանառվում է»:

 

 

 

Դիտվել է 26851անգամ
Վերջին լուրեր