12 / Հունիս / 2020 : 18-26

Վրաստանում հարսանիքի, հոգեհացի մասնակցող յուրաքանչյուր անձ կտուգանվի 2 000 լարիով

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ Հենրի Օխանաշվիլին կոչ է անում հասարակությանը զերծ մնալ հարսանիքներ, հոգեհացի արարողություններ, ծննդյան տոնակատարություններ և մկրտություններ անցկացնելուց:

Վրաստանի հանրային վայրերում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքն արգելված  է, իսկ բազմամարդ հավաքույթների համար ֆիզիկական անձը տուգանվելու է 2000 լարիով (մոտ 660 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարի (մոտ 3,300 դոլար):

Նման սոցիալական միջոցառումների անցկացման սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 15-ը:

«Խնդրում եմ Ձեզ մինչև հուլիսի 15-ը զերծ մնալ սոցիալական միջոցառումներից: Հուլիսի 15-ից հետո կայանալիք որոշումը կախված կլինի համաճարակային իրավիճակից»,- հայտարարել է Օխանաշվիլին:

Վերանայվել է նաև հանրային փակ տարածքներում առանց դիմակի մուտք գործելու համար նախատեսված տուգանքը. նախկինում որոշված 50 լարիի փոխարեն՝ 20 կամ 30  լարի:

 

Դիտվել է 47534անգամ
Վերջին լուրեր