12 / Հունիս / 2020 : 21-18

Twitter սոցկայքը պետական քարոզչություն իրականացնելու կասկածանքով ավելի քան 32 000 օգտահաշիվ է արգելափակել՝ ավելի քան 1000-ը Ռուսաստանից

Twitter սոցկայքը հինգշաբթի հայտարարել է, որ արգելափակել և ենթադրյալ քարոզչություն իրականացնող կայքերի ռեեստրում է ներառել ավելի քան 32 000 օգտահաշիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր 32 242 օգտահաշիվ ներառել ենք պետությունների հետ կապ ունեցող տեղեկատվական գործողությունների արխիվում․ դրանք գործողությունների երեք առանձին խմբեր են ներառում, որոնք վերագրում ենք Չինաստանին, Ռուսաստանին և Թուրքիային»,- ասվում է սոցկայքի հայտարարության մեջ։

Մասնավորապես՝ Ռուսաստանին վերագրվում է 1152 օգտահաշիվ, որոնք, Twitter-ի կարծիքով, կապ ունեն «Արդի քաղաքականություն» կայքի հետ։

«Այս կայքը Ռուսաստանի ներսում պետության աջակցությամբ քաղաքական քարոզչություն է իրականացնում: Այս լրատվամիջոցի հետ կապ ունեցող օգտահաշիվների ցանցն արգելափակվել է մեր կանոնները խախտելու, մասնավորապես՝ քաղաքական նպատակներով կայքից ոչ օրիգինալ տեղեկատվությամբ համակարգային եղանակով կիսվելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Twitter-ը նախկինում նույնպես «Արդի քաղաքականություն» կայքի հետ կապ ունեցող օգտահաշիվներն արգելափակել է։

Բացի այդ արգելափակվել է նաև Չինաստանի հետ կապ ունեցող 2 և Թուրքիայի հետ, ենթադրաբար, կապ ունեցող 1 ցանց։

Դիտվել է 6199անգամ
Վերջին լուրեր