12 / Հունիս / 2020 : 21-36

«Գեյմինգի ապագան». Sony-ն պաշտոնապես գաղտնազերծել է նոր PlayStation 5-ի դիզայնն ու խաղերը (լուսանկարներ, տեսանյութ)

Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես գաղտնազերծել է նոր սերնդի PlayStation 5 խաղային կցորդի դիզայնը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սարքի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մինչև տարվա վերջ:

«Գեյմինգի ապագան» կոչվող տեսահոլովակում ընկերությունը պատմել է, որ PlayStation 5-ը հասանելի կլինի երկու մոդելով:

Առաջինը կներառի ստանդարտ դիսկ դրայվ, մինչդեռ մյուսը՝ PlayStation 5 Digital Edition-ը, չի ունենա դիսկ դրայվ և թույլ կտա խաղալ միայն համացանցից ներբեռնված խաղեր: Այսինքն` ֆիզիկական դիսկեր չեն օգտագործվի:

Sony-ն չի բացահայտել սարքի գինը:

Պարբերականը հավելում է, որ ընկերությունը ներկայացրել է նոր խաղերի շարքը՝ նախատեսված նոր սերնդի PlayStation-ի համար: Խոսքը Resident Evil Village, Gran Turismo 7, Ratchet & Clank: Rift Apart, Horizon 2: Forbidden West, Spider-Man: Miles Morales խաղերի մասին է:

Դիտվել է 17474անգամ
Վերջին լուրեր