Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունիս / 2020 : 15-08

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում տանուլ տալու դեպքում կընդունի իր պարտությունը

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդունի իր պարտությունը, եթե նոյեմբերին տանուլ տա նախագահական ընտրություններում, հայտնում է Fox News-ը:

Ընդ որում, ըստ Թրամփի, «երկրի համար շատ տխուր կլինի», եթե հաղթի դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենը:

Թրամփն արդեն դարձել է հանրապետականների թեկնածուն, բավարար ձայներ է ստացել կուսակցության համագումարում:

«Իհարկե, եթե ես չհաղթեմ, կշարժվեմ առաջ եւ կզբաղվեմ ուրիշ գործերով»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

 

Դիտվել է 8343անգամ
Վերջին լուրեր