13 / Հունիս / 2020 : 19-56

Թրամփի վարչակազմը տրանսգենդերներին կզրկի առողջապահական պաշտպանությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավարտին է հասցրել նոր կարգավորումը, որով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք առողջապահական ոլորտում գործող պաշտպանություններն այլևս չեն վերաբերում տրանսգենդեր անձանց:

Ինչպես նշում է The Guardian-ը, Օբամայի օրոք պաշտպանությունը գործում էր առողջապահական համակարգում սեռական խտրականության դեմ պայքարի շրջանակում:

Այժմ Թրամփի վարչակազմը, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը վերադառնում է կառավարության կողմից սեռական խտրականության մեկնաբանման այն տեսակին, որը հիմնված է կենսաբանությամբ սահմանված արական և իգական հասկացությունների վրա: Մինչդեռ Օբամայի օրոք ընդունված կարգավորումը գենդերը սահմանում էր որպես անձի՝ արական, իգական, այդ սեռերից որևէ մեկին չպատկանելու կամ երկուսին էլ միաժամանակ պատկանելու ներքին զգացողություն:

Այժմ Թրամփի վարչակազմի իրականացրած փոփոխության արդյունքում դաշնային ֆինանսավորում ստացող առողջապահական կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները չեն ֆինանսավորի տրանսգենդեր ամերիկացիների ծախսերը:

Իրավապաշտպան մի շարք կազմակերպությունները հայտարարել էր, որ պատրաստվում են դատարանում վիճարկել նոր որոշումը:

 

 

 

Դիտվել է 15383անգամ
Վերջին լուրեր